Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեց ևս հինգ պետության հետ

Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության, Բահամների, Սենթ Քիթս և Նևիսի, Պալաուի և Միկրոնեզիայի հետ: Հինգշաբթի օրը Նյու Յորքում հինգ պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ համապատասխան արձանագրությունները ստորագրել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, փոխանցում է ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը:

 


Այս թեմայով