Հայաստանը դատապարտում է ԱՄՆ-ին

ՀԱՊԿ մշտական խորհուրդը, որի անդամ է նաև Հայաստանը, դատապարտել է Միացյալ Նահանգների ու դաշնակիցների` Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հարվածները Սիրիայի դեմ, պնդելով, թե դրանք խախտում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն ու նորմերը:

Հայաստանը ՀԱՊԿ այս հայտարարությանը մասնակից դառնալով ևս մեկ անգամ ցույց է տալիս գեոպոլիտիկ հարցերում իր դիրքավորումը՝ մենք քաղաքակիրթ աշխարհի հետ չենք ու հետևաբար մեզ պետք է նույնացնեն Ռուսաստանի Դաշնության հետ:

Հետաքրքիր է, որ Հայաստանը ՀԱՊԿ կազմում մասնակցում է նման որոշման այն դեպքում, երբ այս նույն կառույցը չի դատապարտել Ադրբեջանի կողմից բազմաթիվ անգամներ Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի ռմբահարումը: Ավելին այդ կառույցի անդամ պետությունների մատակարարած զենքով և անդամ պետությունների հրապարակային աջակցության հետևանքն է այդ ռմբահարումները տեղի ունենում:

Ստացվում է Հայաստանի համար իր անվտանգությունը պակաս կարևոր է, քան ՌԴ շահերը և Սիրիայի նախագահ Ասադի ռոժիմի անվտանգությունը: Ու հանուն դրա Հայաստանի իշխանությունները պատրաստ են դեմ դուրս գալ ԱՄՆ-ին:

Այս թեմայով