Home » ՄԱՄՈՒԼ » Հայաստանը գազ է ներկրում ոչ միայն Ռուսաստանից ու Իրանից

Հայաստանը գազ է ներկրում ոչ միայն Ռուսաստանից ու Իրանից

գաՊաշտոնական վիճակագրությունը մանրամասն ուսումնասիրելիս «Ժողովուրդ»-ը բավական ուշագրավ փաստեր հայտնաբերեց:

Պարզվում է` Հայաստանը գազ է ներկրում ոչ միայն Ռուսաստանից ու Իրանից, այլեւ Ղազախստանից ու Թուրքմենստանից: Ընդ որում, հատկապես Թուրքմենստանից ներկրված գազի ծավալները գնալով ավելանում են: 2013թ. Թուրքմենստանից Հայաստան է ներկրվել 1102.7 տոննա, իսկ Ղազախստանից` 19.2 տոննա գազ: «Ժողովուրդ»-ը երեկ փորձեց ՊԵԿ-ից ու ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից տեղեկանալ` ինչ գազ է ներկրվում, ինչ նպատակով, եւ որտեղ է այն օգտագործվում, սակայն մեր հարցումները մնացին անպատասխան. երկու գերատեսչություններն էլ խոստացել են առաջիկա օրերին պարզաբանումներ տարամադրել: Իսկ մինչ այդ, մասնավոր զրույցներում ոլորտի պատասխանատուները զարմանում էին, երբ լսում էին Միջին Ասիայի այդ երկրներից գազ ներկրելու մասին:

Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը

 

Դիտվել է 77 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy