Հայաստանը անբավարար գնահատականի է արժանացել

Vahe-EnfiajyanՔաղաքակիրթ երկրներում մշտապես իրականացվում են տարատեսակ մոնիթորինգներ, որոնք նպատակ ունեն ցույց տալու այս կամ այն երկրի իրական տնտեսական, հասարակական և քաղաքական ձեռքբերումները կամ ձախողումները: Միջազգային ոչ կառավարական Համաշխարհային Արդարադատության նախագիծ կազմակերպությունը դեռևս 2010 թվականից իրականացնում է բազմապրոֆիլ հետազոտություն:
Նպատակն է պարզել, թե երկրներից որում օրենքի գերակայությունն ինչ մակարդակի վրա է գտնվում: Այսպիսով՝ վերոնշյալ կազմակերպության կողմից իրականացված հետազոտություններն իրականացնելիս հիմք է ընդունվել երկրներում իրականացվող մի շարք գործընթացների ցուցանիշները:

1. Իշխանական ինստիտուտների սահմանափակումը
2. Կաշառակերության բացակայությունը
3. Անվտանգություն և կարգ ու կանոնը
4. Հիմնական իրավունքների պաշտպանությունը
5. Իշխանական ինստիտուտների աշխատանքի թափանցիկությունը
6. Օրենքների պահպանումը
7. Հասարակական արդարադատությունը
8. Քրեական արդարադատությունը:

Հիմք ընդունելով վերոնշյալ ցուցանիշները, կազմվել է 99 երկրների ցանկ: Որպես կանոն` Հայաստանի Հանրապետությունը գրեթե բոլոր միջազգային դասակարգման սանդղակներ սահմանելիս ցավալիորեն արձանագրում է տխուր ցուցանիշներ: Սակայն վերջին ուսումնասիրությունը լուրջ տեղիք է տալիս մտածելու, որ ամեն ինչ շատ ավելի վատ է քան գիտենք:
Հայաստանն այս ցանկում անգամ չի ներառվել:
Փաստացի, համաձայն հեղինակավոր միջազգային կազմակերպության վերլուծության արդյունքների, մեր երկրի իրավական և արդարադատության համակարգն այն աստիճան անկատար է, որ նույնիսկ 99 երկրների ցանկում չի ներառվել:
Վտանգավոր ևս մեկ երևույթ՝ մեր տարածաշրջանում Հայաստանից բացի, ցանկում չկա միայն Ադրբեջանը, որը միջազգային հանրությանը հայտնի է իր տոտալիտար կառավարման համակարգով, ժողովրդավարության և օրենքի գերակայության գրեթե իսպառ բացակայությամբ:
Մենք կրկին անգամ առնչվում ենք միջազգային հանրության կողմից մեր կառավարությանը տրված անբավարար գնահատականին:

Գրում է ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը իր ֆեյսբուքայն էջում

Դիտվել է 230 անգամ
 


Այս թեմայով