Հայազն կուսակցությունը լուծարվում է՝ միանալով ՍԴՀԿ-ին

«Հայազն» կուսակցությունը Երևանից դուրս անցկացրեց իր արտահերթ 4­-րդ համագումարը, որին իբրև հյուր ներկա էին Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ներկայացուցիչները: Այս մասին տեղեկանում ենք «Հայազն» կուսակցության լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից:

Համագումարի 30 պատվիրակները, քննության առնելով Հայաստանի առջև ծառացած ներքին և արտաքին քաղաքական, սոցիալ­տնտեսական և անվտանգության խնդիրները, միաձայն որոշեցին ընդունել մի շարք բանաձևեր:

«Գիտակցելով Հայաստանի և Արցախի անվտանգության հարցում համահայկական ներուժի օգտագործման հրամայականը և ունենալով գաղափարական ու քաղաքական նույնական հայացքներ Համագումարը որոշեց «Հայազն» կուսակցությունը ինքնալուծարվում է և իր կազմակերպական ողջ ներուժով առաջիկա մեկ ամսվա ընթացքում ներառվում է Հայ իրականության առաջին քաղաքական՝ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության շարքերը՝ մաս կազմելով համահայկական մեծ ընտանիքին»,- ասված է հաղորդագրության մեջ:

 


Այս թեմայով