Հայազգի կասկածյալը փախել է ՌԴ. Ղազախստանի ՆԳՆ

nur.kz-ն, Ղազախստանի ներքին գործերի նախարարությանը հղում տալով, գրում է, որ Նոր տարվա գիշերը Կարագանդայում կատարված սպանության գործով միջազգային հետախուզման մեջ գտնվող հայազգի կասկածյալ Նարեկ Գուրուրյանը կոնֆլիկտից հետո փախել է Ռուսաստան:

Նշվում է, որ կասկածյալը ռուս-ղազախական սահմանը հատել է Պավլոդարի նահանգում: Սահմանի հատումը տեղի է ունեցել հունվարի 1-ին՝ երեկոյան 22:00-ից հետո: Աղբյուրը մանրամասնում է, որ հետախուզման գործի շրջանակում Ռուսաստան և Հայաստան են ուղարկվել օպերատիվ-քննչական խմբեր:

Երկրի ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալմաս Սադուբաևը տեղեկացրել է, որ Գուրուրյանը ՀՀ քաղաքացի է: Նա նաև ավելացրել է, որ  նախաքննություն է ընթանում, և  իրենք  չեն կարող այլ տեղեկություն գաղտնազերծել:
Դատարանի վճռի համաձայն՝ ծեծկռտուքի 14 մասնակիցներից 9-ը պետք է կալանավորվեն. ներկայում մեկուսարանում է գտնվում ութ մարդ, մինչդեռ 9-րդը՝ Գուրուրյանը, հետախուզման մեջ է:

 

Այս թեմայով