Համեմատությունը մեր օգտին չէ

downloadՈղջ աշխարհը, այդ թվում հարավկովկասյան փակուղում հայտնված մեր փոքրիկ Հայաստանը, շունչը պահած օրեր շարունակ հետեւում էր Կիեւի իրադարձություններին: Ոմանք ցուցարարների համար էին աղոթում, մյուսները՝ իշխանությունների: Առավել բարդ էր «ամեն ինչ իմացող» քաղաքագետների դրությունը, որոնք ձայնի վճռական տոնով կանխատեսում էին «Մայդանի» պարտությունը եւ ռուսների հաղթանակը: Դեռ 2 դար առաջ «ռսի ոտը» օրհնող հայերիս մեջ մի անբացատրելի, անհաղթահարելի վախ կա ռուսական զինուժից, եւ մեզնից շատ քչերն էին հավատում, որ «Եվրամայդանում» հավաքված մի բուռ «էքստրեմիստները» կարող են պայքարել պետական մեքենայի դեմ, ջախջախել «Բերկուտին» եւ հաղթել: Իսկ Ուկրաինան իրեն միացնելու հարցում շատ մեծ շահագրգռություն ունեցող Ռուսաստանի Դաշնությունը չկարողանա զորք մտցնել, միջամտել եւ Յանուկովիչի ռեժիմի շարունակությունն ապահովել: Այս ֆոնին մեր իշխանությունների սեթեւեթանքն ու քրտնաջան քայլերը Մաքսային միությանն անդամագրվելու ուղղությամբ ոչ միայն ծիծաղելի են, այլեւ մեր ազգի համար նվաստացուցիչ: Մինչ ուկրաինական ընդդիմությունը տոնում է իր հաղթանակը, իսկ իշխանության մնացած մասն անցնում ժողովրդի կողմն ու հայտարարում դեպի Եվրոպա գնալու իր պատրաստակամության մասին, մեր կառավարական պատվիրակությունը մեկնում է Սոչի, հանդիպում ՌԴ վարչապետի հետ, զեկուցում, թե ինչեր են արել արդեն: Իսկ ներսում օրը մի պաշտոնյա ասուլիս է տալիս, համոզում, որ ՄՄ մտնելուց հետո գները չեն բարձրանալու, եթե անգամ բարձրանան՝ ապա շատ քիչ, որ արտահանումն աճելու է, երկրի տնտեսությունը՝ ծաղկելու: Մի կողմից վախի, մյուս կողմից ստախոսության ռեկորդներ է սահմանում մեր իշխանությունը: Ուկրաինական դեպքերի ֆոնին մենք շատ խեղճ ու անօգնական ենք երեւում:

 

Գրում է <<Հրապարակ>> օրաթերթը

Դիտվել է 25 անգամ
 


Այս թեմայով