Համացանցում հայտնվել են Պուտինի համար ստեղծված մեքենայի առաջին լուսանկարները

Ռուսական «Кортеж» նախագիծը ցանկանում է մեքենաների մի ամբողջ ընտանիք ստեղծել ՌԴ բարձր էշելոնի պետական պաշտոնյաների համար։ Համացանցում արդեն հայտնվել են այդ նախագծի մեքենաների առաջին լուսանկարները, գրում է segodnya.ua-ն:

 Լուսանկարում պատկերված է ամենագնաց, սակայն նկարի հեղինակը նշել է, որ դա ավտոմեքենայի նմուշ է, որը նախատեսված է փորձարկումների համար։ Այդ պատճառով էլ, հավանաբար, մեր առաջ դիզայնի վերջնական տարբերակը չէ, այլ ամենաառաջին մոդիֆիկացիաներից մեկը: Վերջնական տեսքը կձևավորվի միայն հաջորդ շարքի նախատիպերում, որոնք տարեվերջից շուտ չեն հայտնվի:

 Նախագծում կներառվեն մի քանի տեսակի մեքենաներ, այդ թվում` լիմուզին: Համաձայն գաղափարի` բոլոր ավտոմեքենաները կունենան Porsche շարժիչներ:

3eaf76e36eef6a8e8769a57bff7c59a0_orig

7e251863c42275b6ccfabcbd75add9a5_orig 045

 


Այս թեմայով