Համացանցը Ռուսաստանում կարող է անջատվել

5864bd38c461888c688b470c.thumbՌուսաստանը պետք է պատրաստ լինի նրան, որ իրեն կանջատեն համացանցից: Այսպիսի հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` համացանցի հարցերով խորհրդական Գերման Կլիմենկոն RT-ին տված հարցազրույցում:

Կլիմենկոյի խոսքով` նման սցենարի զարգացման հնարավորությունը ենթադրում է ինտերնետի ռուսական սեգմենտի կարգավորման վերաբերյալ օրինագիծ, որը կմշակի ՌԴ կապի նախարարությունը և որն ուղղված կլինի երկրի համար խիստ կարևոր ենթակառուցվածքի պաշտպանությանը:

Նախագահի խորհրդականի կարծիքով` Արևմուտքի հետ հարաբերություններում «դեպի վատը տանող տեկտոնական փոփոխությունների» բարձր հավանականության պատճառով պետք է ռուսական ինտերնետը կարգավորել այնպես, որ այն պաշտպանված լինի:

Դիտվել է 223 անգամ
 


Այս թեմայով