Համարում եմ դա դիվանագիտական ձախողում․ Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը, այսօր «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի «Հարցազրույց» հաղորդաշարի շրջանակներում խոսելով Ղարաբաղյան հիմնախնդրից, և այն տարիներից, երբ վերջինս ՀՀ արտգործնախարար է եղել, նշեց.«1991-92թթ-ին Արցախը հարձակման տակ էր և ողջ ժողովուրդը ճակատին էր, իսկ ես որպես արտգործնախարար հեղինակեցի առաջին պաշտոնական հուշագիրը, որի համաձայն ասվում էր՝ Արցախը անկախ է միջազգային իրավունքի և այլ չափանիշների համաձայն, ինչն էլ պետք է ճանաչվի Հայաստանի և միջազգային հանրության կողմից իր սահմանադրական սահմաններով: Այն ժամանակ դեռ սահմանադրական սահմանները վերջնական չէին քանի որ պատերազմ էր, այնուհետև Արցախը ունեցավ այդ սահմաները»:

Անդրադառնալով այն հարցին՝ թե Արցախի մասով, «գրավյալ» տերմինը ե՞րբ է հայտնվել, Հովհաննիսյանը նշեց որ այդ տերմինը հայտնել է ադրբեջանական բառապաշարում Արցախյան ազատամարտի ընթացքում.«Շուշիի ազատագրումից հետո՝ Մարտակերտի հյուսիսից, Շահումյանի կորուստից հետո, մենք կարողացանք ամբողջացնել Արցախի տարածքները, ինչից հետո ադրբեջանցիների և թուրքերի ներմուծմամբ «գրավյալ տարածքներ» տերմինը մտան միջազգային որոշ փաստաթղթերի մեջ: Ցավոք սրտի մեր նախկին իշխանությունները, որպես բանակցությունների հիմք ընդունեցին այնպիսի սկզբունքներ, որոնք հարվածի տակ էին դնում Հայաստանի և Արցախի ամբողջականությունը, ինչն անհիմն ու անթույլատրելի էր:

Համարում եմ դա դիվանագիտական ձախողում և հույս ունեմ  արդեն կուղղենք այդ սխալը ունենալով ժողովրդավարական, իրավական և ազգային քաղաքականության հիման վրա դրված նոր պետություն»,-նշեց Հովհաննիսյանը:

Այս թեմայով