Համաներում կշնորհվի բացառություններով. նախարար

Այսօր , ԱԺ արտահերթ նիստում ներառված է մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին հարցը:

Հիմնական զեկուցող` ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյան ներկայացնելով օրենքի նախագիծը նշեց, որ օրենքը կարգավորում է մինչև 2017թ.-ի դեկտեմբերի 31 վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ համաներման հետ կապված հարաբերությունները:

 Խոսելով համաներման կիրառման շրջաներկերից նախարարն ասաց. « վաչական իրավախախտում կատարած անձանց ազատել մինչև 2017թ.-ի դեկտեմբերի 31-ը վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրիքի մի շարք հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների կատարելու համար՝ վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարի, կամ դրա չվճարված մասը վճարելու պարտականությունից, բացառությամբ երբ այդ պարտականությունը կապված է անձանց կողմից հանցագործություն կատարելու այնպիսի ոչ իրավաչափ վարքագծի հետ ինչն առերևույթ հանցագործության հատկանիշներ է պարունակել և այդ փաստի առթիվ իրականացվել է քրեական վարույթ, որի արդյուքնում առկա է օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատական ակտ կամ քրեական գործով վարույթը դադարեցվել է ոչ արդարացման հիմքով:
Համեներման կիրառումը կասեցնում է մինչև քրեկան գործով վարույթի ավարտը»:

 Նախարարը շարունակելով ներկայացնել նախագիծն  ընդգծեց, որ նախագծի ընդունմամբ կներվեն մինչև 2017թ.-ի դեկտեմբերի 31-ը կայացված, վարչական ակտերով նախատեսված 13,7 մլդ դրամի չափով գումար, իսկ վարչական պատասխանատվությունից կազատվեն շուրջ 150 000 անձինք :

Արտակ Զեյնալյանը  խոսելով բացառություններից նշեց, թե որ իրավախախտումները ներառված չեն համաներման մեջ.

-Առանց համապատասխան  թույլտվության  տրանսպորտային միջոցի վրա կարմիր և կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրելը ինչպես նաև օպերատիվ ծառայությունների, տրանսպորտային միջոցների համար նախատեսված գունածածկապատկերն օգտագործելը:

-Առանց հաշվառման  համարանիշի կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելը, տրանսպորտային միջոցը տնօրինողի կողմից հաշվառման համարանիշը այլ անձի հանձնելը :

— Ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցը վարելը:

— Ոստիկանի «կանգ ա՛ռ» ազդանշանին չենթարկվելը:

-Առանց «ապպա» կտրոնի փակցնելու երթևեկելը:

 

Այս թեմայով