Համաներման նախագիծը գրեթե պատրաստ է. այն աննախադեպ ընդգրկուն է լինելու. «Ժողովուրդ»

Համաներման հարցը դարձյալ օրակարգում է«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին ընդառաջ համաներում հայտարարելու նախագիծը գրեթե պատրաստ է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս համաներումը խոստանում է լինել աննախադեպ ընդգրկուն: Ամեն դեպքում փաստաթուղթը մշակող իրավաբանների խմբին հենց այդպիսի հանձնարարական է տրվել:

Ենթադրվում է, որ համաներումը կտարածվի առնվազն մինչև հինգ տարվա ազատազրկման դատապարտվածների վրա: Բացի այդ՝ բացառված չէ, որ այն տարածվի նաև առանձնապես ծանր հանցանք կատարած այն դատապարտյալների վրա, որոնք իրենց պատժի մեծ մասը կրել են:

Ի դեպ, ենթադրվում է, որ համաներման նախագիծը մինչև եկող շաբաթվա վերջ արդեն պատրաստ կլինի և կուղարկվի խորհրդարանի հաստատմանը:

Հիշեցնենք, որ եկող երեքշաբթի օրվանից մեկնարկում է խորհրդարանի աշնանային նստաշրջանը, որի առաջին իսկ քառօրյայի ընթացքում էլ նախատեսվում է քննարկել համաներման նախագիծը»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 


Այս թեմայով