Համանախագահների հանդիպումը Հայաստանի իշխանությունների հետ տեղի կունենա հունիսին. Բալայան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Հայաստանի իշխանությունների հետ տեղի կունենա հունիսին, Aysor.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

«Ինչպես համանախագահների հայտարարության մեջ էր ասված՝ հունիսին են հանդիպելու ՀՀ իշխանությունների հետ», — նշել է Տ.Բալայանը:

Հիշեցնենք, երեկ Փարիզում տեղի էր ունեցել համանախագահների հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

 


Այս թեմայով