Համայնքապետերը առհամարել են Արմավիրի մարզպետին

default«Հրապարակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզպետարանում անցած ուրբաթ, մարզխորհրդի նիստի ժամանակ, տհաճ միջադեպ է գրանցվել։ Բանն այն է, որ Արմավիրի մարզպետը ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի հավանական «զոհերից» էր համարվում, եւ մինչեւ երեկ քննարկվում էր նաեւ նրա պաշտոնանկության հարցը։ Այս հեռանկարից «թուլացած» համայնքի ղեկավարները որոշել են կեսից լքել մարզխորհրդի նիստը, այն պահից, երբ մարզպետ Աշոտ Ղահրամանյանն սկսել է դժգոհել Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանից՝ բյուջեն աննպատակ տնօրինելու եւ այլ պատճառներով։

Մարզպետի պահվածքը դուր չի եկել որոշ համայնքապետերի, մոտ 10 գյուղապետ կեսից լքել է նիստը, մտածելով. «Մեկ ա, իրա օրերը հաշված են»։ Լքողների շարքում է եղել նաեւ Արշալույսի գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը։ Երեկ, պատասխանելով մեր հարցին, նա մի փոքր համառելուց հետո ասաց. «Ընդունենք՝ դուրս եմ եկել, հետո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 116 անգամ
 


Այս թեմայով