Համայնքապետարանից 1 մլն գումար է հատկացվել Niva մեքենաների համար. թալանչի համայնքապետերի մասին Սերժ Սարգսյանը վաղուց էր տեղյակ

«Երկար տարիներ մենք գիտենք, որ ունենք  գող, թալանչի ղեկավարներ , մեր աչի առաջ իրենց պաշտոնավարման ընթացքում առանց շունչ քաշելու թալանել են, բոլոր գյուղերի, քաղաքների շենքերը, տարածքները, իսկ նախագահի ելույթից պարզ դարձավ, որ իշխանությունը տեղյալ է եղել այդ թալանի մասին. իրավապահ մարմինների կողմից ինֆորմացիան հասել է իշխանությանը, որ մարզպետներից մեկը կամ թալանչիներից մեկը պետք է դատապարտվի և ինչ որ մարզպետ, տարածքային կառավարման նախարար միջնորդել է և այդ մարդկանց ներել են »,-այս մասին ասաց  ԱԺ Ելք խմբակցության  պատգամավոր Էդմոն Մարության ԱԺ ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը , որ այլևս կպատժվեն բոլոր թալանչի համայնքապետերը  , զուգահեռ հիշեցնելով , որ օրինակ  Վանաձարում Niva մեքենաների համար հատկացվել է 1 մլն դրամ գումար, և  1 մլն գումար  է հատկացվել Toyota Camry մեքենաների համար, այն դեպքում երբ այդ նույն գումարով կարել էր Niva մեքենա գնել:

Վերջինս նկատեց , որ Սերժ Սարգսյանի հայտարարությունն ասում էր, թե իրենք աչք են փակել չարաշահումների վրա, որովհետև ՏԻՄ-երի կայացման ընթացում, բնական է, լինելու էին բացթողումներ, մինչդեռ ըստ Մարուքյանի՝ սրանք ոչ թե թերություններին տրված ներումներ էին, այլ ընտրություններին ձայն ապահովողներին։

«Նրանք ներվել են ոչ թե նրա համար, որ ՏԻՄ-ը կայանա, այլ նրա, որ լավ են ընտրակաշառք բաժանում, լավ են ձայներ հավաքում։ Ներվածներն առաջին հերթին ՀՀԿ անդամներ են, և իշխանությունն ամենաբարձր մակարդակով նրանց ներել է», — նշեց նա։

Պատգամավորը հավելեց, որ եթե լիներ գլխավոր դատախազ, ապա Սերժ Սարգսյանի ելույթից հետո կզբաղվեր այս հարցով՝ տեսնելու, թե որ մարզպետներն են կատարել չարաշահումներ ու ինչ ընթացկարգով է նրանց ներում շնորհվել։

«Նախագահն ունի ներման լիազորություններ, ու ես գիտեմ դեպքեր, որ դատապարտյալները գրել ու ներվել են, բայց չեմ հիշում մի համայնքապետի այդ շարքում, ուստի այս դեպքում խոսքը նախագահի Սահմանադրական իրավասության մասին չէ», — հավելեց նա։

 


Այս թեմայով