Home » Real Politik » Հաղթելով Հրազդանում՝ մենք կհաղթենք նաև սահմանին. ՀՀԿ-ն պետք է պարտվի

Հաղթելով Հրազդանում՝ մենք կհաղթենք նաև սահմանին. ՀՀԿ-ն պետք է պարտվի

76603Ապրիլյան չորսօրյա պատերազմից հետո հաճախ են հնչում տեսակետներ, որ գործող իշխանություններին պետք է պատժել իրենց անգործության և դիվանագիտական հարթակում թերացումների համար: Իհարկե այս ամենի հետ մեկտեղ նշվում է, որ հիմա ժամանակաը չէ և չպետք է թշնամուն հնարավորություն տալ օգտվել մեր հասարակության պառակտվածությունից: Այս երկու դիտարկումներն էլ իևականության մեջ ճիշտ են և փաստարկված: Սակայն կա մեկ ճանապար, որով իշխանություններին կարելի է մեսինջ ուղարկել, որ երեկլ է իրական փոփոխությունների ժամանակը: Եվ այդ հնարավորությունը Հրազդանի քաղաքապետի ընտրություններն են:

Այս ընտրություններին հանրությունը պետք է ցույց տա, ոև գործող իշխանությունները և մասնավորապես ՀՀԿ-ն այլևս անելիք չունի: Պետք չէ դուրս գալ փողոց և հնարավորություն տալ Ադրբեջանին օգտվել ներքին անկայունությունից, այլ պետք է վերցնել ու հաղթել Հրազդանում:  ԵՎ մի բան հստակ կարելի է ասել՝ Հրազդանում հաղթելով մենք հաղթում ենք նաև սահմանին, քանի որ լեգիտիմ իշխանությունների առկայության դեպքում Ադրբեջանի հնարավոությունները մի քանի անգամ կնվազի:

Դիտվել է 152 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy