Հաղթանակ թաղամասում դիմակավորված անձինք կրակել են 44-ամյա քաղաքացու վրա

Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Հաղթանակ թաղամասում տեղի ունեցած կրակոցի փաստով:

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, գոստոսի 4-ին ժամը 13:00-ի սահմաններում, Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի 1/37 տան դիմաց, 2 դիմակավորված անձ, իջնելով «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայից, մոտեցել են նշված տան մոտ կանգնած մի քաղաքացու և նրանցից մեկն իր մոտ եղած ատրճանակով կրակել է այդ քաղաքացու ուղղությամբ, որից հետո, նստելով մեքենան, դիմել են փախուստի:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը 44-ամյա Աշոտ Ծատուրյանն է, ով աջ ոտքի մասում ստացել է վնասվածք:

Աղբյուրի տեղեկություններով՝ այդ ամենին ականատես է եղել Հաղթանակ թաղամասի բնակիչ, 61-ամյա Էդուարդ Սարգսյանը, ով «Էդուարդ Սարգսյան» ԱԱՁ-ի տնօրենն է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Այս թեմայով