Home » ՄԱՄՈՒԼ » ՀԱԿ-ն ու Ժառանգությունը կարող են պատժել իրենց նախկին գործընկերներին

ՀԱԿ-ն ու Ժառանգությունը կարող են պատժել իրենց նախկին գործընկերներին

arm138258703575Միջխորհրդարանական պատվիրակությունները, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ստորագրած նոր կարգի համաձայն, պետք է վերակազմավորվեն: Այսինքն՝ ԱԺ խմբակցությունները պետք է նորից առաջադրեն իրենց պատգամավորներին: «Ժողովուրդ» օրաթերթը այսօրվա համարում գրում է, որ այստեղ լուրջ խնդիր է հասունանում:

«Հիշո՞ւմ եք՝ ԱԺ պատգամավոր Ալիկ Արզումանյանը ժամանակին հայտարարեց, թե ինքը, դե յուրե մնալով «Ժառանգություն» խմբակցության կազմում, չի ներկայացնում նրանց: ՀԱԿ-ում էլ, թեև ոչ պաշտոնապես, բայց Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը, ըստ էության, խզել են իրենց կապերը խմբակցության հետ. 2013թ. հունվար-փետրվարից սկսած՝ չեն մասնակցում անգամ խմբակցության նիստերին: Հիմա ՀԱԿ և «Ժառանգություն» խմբակցությունների ղեկավարները կարող են նրանց չներկայացնել միջխորհրդարանական պատվիրակությունների կազմում` «պատժելով» երբեմնի սիրելի գործընկերներին: Իսկ թե որքանով կտխրեն պատգամավորները գործուղումներին չմասնակցելու համար, ժամանակը ցույց կտա»,-գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:

Դիտվել է 68 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy