ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն անվստահություն կհայտնեն վարչապետին

bhk«Խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերը՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը», մտադիր են Ազգային ժողովի հաջորդ՝ փետրվարի 24-27-ի քառօրյայում վարչապետ Տիգրան Սարգսյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել։

«Հժ»-ի աղբյուրները հայտնում են, որ Հայ ազգային կոնգրեսն ու Բարգավաճ Հայաստանն արդեն վերջնական համաձայնության են եկել վարչապետին անվստահություն հայտնելու փաստաթղթի բովանդակության շուրջ։ Դաշնակցությունն ու «Ժառանգությունը», որոնք դեռ այս պահին էլ այդ գործընթացը կարծես թե այլ կերպ են պատկերացնում, մարտավարական հարցերում տատանվում են։ ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը, սակայն, ակնկալում են, այս երկու ոչ իշխանական ուժերը նույնպես ի վերջո կմիանան նախագծին։ Այնպես որ, եթե առաջիկա 2 շաբաթվա ընթացքում այլ խնդիր չծագի, եկող քառօրյան խոստանում է բավական հետաքրքիր լինել»,–գրում է թերթը։

Մանրամասները՝  «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում։

 


Այս թեմայով