ՀԱԿ նախագահը աջակցում է Սերժ Սարգսյանին

67199_bՀուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբի կողմից ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրավելու դեպքին՝ այսօր անդրադարձել է ՀԱԿ կուսակցության ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Պետք է նկատել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը իր հստակ աջակցությունն է հայտնում գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Այն որ Լևոն Տեր-Պետրոսյանը չի խոսում այս իրավիճակը  ծնող իրավիճակի մասին վկայում է, որ նա չի ցանկանում հարվածի տակ դնել Սերժ Սարգսյանի իշխանությունը.«Այսօր անիմաստ է վերլուծել այն պատճառները, որ հանգեցրել են մի այնպիսի ծայրահեղ քայլի, ինչպիսին է պետական հիմնարկության դեմ ուղղված զինված գործողությունը»,-նշում է ՀԱԿ կուսակցության նախագահը:

ՀԱԿ ղեկավարը փորձել է նաև հանրությանը վախեցնել ղարաբաղյան խնդրով.«Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հայ ժողովուրդն, ահա, կանգնած է այդպիսի մարտահրավերի, այն է՝ արցախահայության անվտանգության ապահովման եւ Ղարաբաղյան հակամարտության բարեհաջող կարգավորման գերակա խնդրի առջեւ, որն իր կարեւորությամբ ստվերում է հայ ժողովրդին հուզող բոլոր մնացյալ հարցերը։

Ըստ այդմ, ներկա պահին իշխանությունների, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, վերլուծաբանների, լրագրողների յուրաքանչյուր քայլ, խոսք կամ գործողություն անհրաժեշտ է գնահատել բացառապես այդ գերակա խնդրին նպաստելու կամ վնասելու տեսանկյունից։

Ցավոք, սակայն, սեփական խոսքերի ու գործողությունների գնահատման տվյալ չափանիշի կարեւորությունը շատերի կողմից, կարծես-թե, չի գիտակցվում եւ, որ ավելի վտանգավոր է, արտաքին մարտահրավերի դիմակայման հրամայականի թելադրանքով ներքին խնդիրները մի կողմ դնելու եւ համախմբվելու՝ հասուն պետություններին, ազգերին ու հասարակություններին հատուկ վերը հիշատակված ոսկե կանոնը մեզ մոտ առայժմ չի գործում, ինչը կարող է մեզ հասցնել ազգային աղետի»,-ասել է Տեր-Պետրոսյանը:

Իհարկե հիմա ՀԱԿ ներկայացուցիչները կփորձեն մեկնաբանել իրենց առաջնորդի հայտարարությունը: Կհայտարարեն, որ Լևոն Տեր-Պետրոսյանը պետականամետ գործիչ է և իր համար առաջնային ազգային-պետական շահն է:  Կարելի է համաձայնել, բայց այդ դեպքում ինչու այդկերպ նա չվարվեց 2008 թվականին և ինչու թույլ տվեց, որ իր պաշտպանության տակ հայտնված գործող իշխանությունները 10 մարդու գնդակահարեն:

Դիտվել է 227 անգամ
 


Այս թեմայով