Home » ՄԱՄՈՒԼ » ՀԱԿ-ը Ջհանգիրյանին էլ «կորցրեց»

ՀԱԿ-ը Ջհանգիրյանին էլ «կորցրեց»

Jhangiryan«ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը սկսել է խախտել լռության «ուխտը»։ Չխոսկան պատգամավորը վերջերս «բլբուլ» է կտրել։ Եվ դա, պարզվում է, պատահական չէ։

Այս շրջանում և խորհրդարանական, և արտախորհրդարանական ընդդիմադիրները իշխանությունների հետ «սիրախաղի» մեջ են, «սակարկվում» է նրանց ապագայի հարցը։ Ոմանք նորից խորհրդարանի փափուկ աթոռն են ուզում, մյուսների նկրտումներն ավելի մեծ են։ Այս «իրարանցման» մեջ է նաև Գագիկ Ջհանգիրյանը։ Մեր տեղեկություններով, նրան իշխանության ներկայացուցիչներից մեկը բավականին հետաքրքիր առաջարկ է արել, որից նախկին զինդատախազը չի կարողացել հրաժարվել։ Հիմա էլ մնալով ընդդիմադիրի «շապիկի» մեջ, պատրաստվում է իշխանական ապագա թռիչքին»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝  <Իրատես de facto> թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 230 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy