ՀԱԿ-ը ներկայացնում է ոստիկանությանը հղված նամակները, որոնց ընթացք չի տրվել

hak1ԱԺ ՀԱԿ խմբակցության մամուլի ծառայությունը ներկայացնում է  հասարակական հնչեղություն ունեցող այն դիմումների եւ հաղորդումների ոչ ամբողջական ցանկը, որոնք Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչների կողմից ներկայացվել են ՀՀ իրավապահ մարմիններին՝ քրեական գործեր հարուցելու եւ մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար, սակայն որոնց կամ ընթացք չի տրվել, կամ քրեադատավարական իրավունքների խախտումներով դրանք կարճվել են եւ մնացել անհետեւանք, ինչպես նաեւ չարաշահումների մասին աղմկահարույց հայտարարություններ, որոնք նույնպես անարձագանք են մնացել։

1. Մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման Փաստահավաք խմբի անդամների կողմից հրապարակված զեկույցները, որոնցում առկա փաստերին այդպել էլ դատախազությունը որեւէ ընթացք չի տվել: Բանակի ներգրավումն ու մասնակցությունը հետընտրական գործընթացներին եւ մարտի 1-2-ի իրադարձություններին

2. ՀՀ ՈՍ թիվ 1033 զորամասի 2-րդ գումարտակի զինծառայող Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքները

3. Մարտիմեկյան իրադարձություններին օրենքով չնախատեսված զինված միավորումների ստեղծման եւ ներգրավման վերաբերյալ

4. 2013թ. Տարոն Մարգարյանի ունեցվածքի աճի ու եկամուտների անհամապատասխանության մասին հաղորդում հանցագործության մասին

5. Գազի հարցով հաղորդում դատախազություն

6. Հարցապնդում՝ Համակարգված, համատարած կոռուպցիա մասին

7. Լևոն Զուրաբյանի նամակը վարչապետին՝ Նաիրիտում տեղի ունեցած ապօրինությունների մասին

8. Որոտանի վաճառքի եւ ՀԷՑ ում առկա ապօրինությունների մասին հայտարարությունները

9. «Global financial integrity» կազմակերպության զեկույցի վերաբերյալ Լեւոն Զուրաբյանի

հայտարարությունը

10. Ընտրական իրավունքի խախտումներ՝ բռնություններ, ընտրակեղծիքներ, ընտրակաշառք. 2008թ. Նախագահական ընտրություններ, 2009թ. ավագանու ընտրությունները, 2012թ. ՀՀ Ազգային ժողովի ընտրություններ, 2013թ. Երեւանի ավագանու ընտրություններ: 2007-2015թթ. Հավաքների ընթացքում քաղաքացիների ու ակտիվիստների նկատմամբ բռնությունների հարյուրավոր դեպքեր: Ընտրական իրավունքի եւ հավաքների ազատությանը ապօրինի ապօրինի միջամտությունների, բռնությունների մասին ԶԼՄ-ներով հազարավոր հոդվածներ, տեսանյութեր, հաղորդումներ ՀՀ գլխավոր դատախազին եւ քննչական այլ մարմիններին մնացել են անհետեւանք:

 


Այս թեմայով