ՀԱԿ-ը կարող է համագործակցել Ռոբերտ Քոչարյանի հետ

qocharyan-petrosyan-600x359
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոր Սահմանադրության նախագծի դեմ ՙՈչ՚-ի մասնակիցների շրջանակն արդեն իսկ նշմարվում է: Ինչպես հայտնի է՝ «Ոչ»-ի հիմնական նախաձեռնողները ՀԱԿ եւ «Ժառանգություն» կուսակցություններն են: Քաղաքական շրջանակներում չեն բացառում, որ ՙՈչ՚-ին կմիանա նաեւ Ռոբերտ Քոչարյանը:

Իհարկե, նա դեռևս հրապարակային չի խոսել այդ մասին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀԱԿ-ում, Ռ. Քոչարյանին դեմ լինելով, կողմ են, որ նա «Ոչ»-ին միանա: Այլ կերպ ասած՝ ՀԱԿ-ում բաց շփումից զգուշանում են, բայց Վարդան Օսկանյանի, Ստեփան Մարգարյանի և Վահե Հովհաննիսյանի «դեմքերով» համագործակցությանը դեմ չեն:

Ռոբերտ Քոչարյանի հետ հնարավոր համագործակցության վերաբերյալ «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը երեկ ասաց. «Մեր համագործակցությունն ասեմ՝ ինչով է անհնար, մեր մեջ կա մարտի 1-ի արյունը, մեր մեջ կան բազմաթիվ այլ հակասություններ, որոնց մասին միշտ ասել ենք, ինքը պայքարում է, թող պայքարի, ես դա դեռ չեմ տեսել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 126 անգամ
 


Այս թեմայով