ՀԱԿ-ը խստորեն դատապարտում է կանանց վրա հարձակումը

«ՀԱԿ-ը խստորեն դատապարտում է, ՀՀԿ ավագանու այդ անդամների հարձակումը՝ Երկիր Ծիրանիի ավագանու անդամների  նկատմամբ, ոչ մի կերպ չի կարելի արդարացնել կանանց վրա հարձակումը, իրենց տղամարդ համարող ինչ որ երևույթների կողմից», այսօր Ազատության ռադիոկայանի եթերում, ասաց Լևոն Զուրաբյանը խոսելով երեկ Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած աղմկահարույց միջադեպից հավելելով որ այս ամենը հետևանք է քաղաքային իշխանությունների հանցավոր անգործության:

Զրույցի վերջում Զուրաբյանը մեջբերց, որ այն ու ամենայնիվ Նուրաբարաշենում առկա գարշահոտության խնդրին լուծում կտրվի, սակայն կարևորն այն է , որ կատարվել է շատ վատ բան ՝ ծեծկռտուքի, քաշքշոցի տեսքով, ինչը պետք է ամբողջ հանրության կողմից դատապարտվի:

Այս թեմայով