Home » ՄԱՄՈՒԼ » ՀԱԿ-ը բանակցություններ Է սկսել Արա Աբրահամյանի հետ

ՀԱԿ-ը բանակցություններ Է սկսել Արա Աբրահամյանի հետ

arm145931287254«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայ ազգային կոնգրես կուսակցությունը, ըստ որոշ տեղեկությունների, բանակցություններ Է սկսել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ քաղաքական համագործակցության հնարավորության, ձևի և բովանդակության շուրջ։ Խոսքը 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների համատեքստում հնարավոր համագործակցության մասին է: Արա Աբրահամյանը մի քանի ամիս առաջ հրապարակային հետաքրքրություն Էր ցուցաբերել ՀՀ-ում քաղաքական գործընթացների նկատմամբ և կուսակցություն ստեղծելու ու այդ կուսակցությամբ հայաստանյան սպասվող ընտրություններին մասնակցելու ցանկություն Էր հայտնել։ Հետագայում մամուլը գրեց, որ նա ինչ-ինչ պատճառներով հրաժարվել Է այդ մտքից։ Ըստ մեր աղբյուրների, ՀԱԿ-ը համագործակցության ձեռք Է մեկնել Աբրահամյանին՝ առաջարկելով գտնել տարբերակ, փոխադարձ հետաքրքրությունները բավարարելով միասնաբար մասնակցելու Հայաստանում սպասվող քաղաքական իրադարձություններին։ ՀԱԿ-ի և ռուսաստանաբնակ մեծահարուստ գործարարի միջև կոնտակտային անձը, մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն է, որը խնամիական հարաբերություններ ունի Աբրահամյանի հետ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 117 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy