Հակոբ Հակոբյանի ահռելի ունեցվածքը. կուշտն ինչ գիտի՝ սովածն ինչ է

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Արփա-Սեւան» ԲԲԸ սեփականատեր, ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը վերջերս հաճախ է փայլատակում մտքի իր գլուխգործոցներով:

Հիշում եք` նա հայտարարել էր, թե Հայաստանում աղքատներ չկան, նախօրեին էլ ասել էր, թե թանկացումները աղքատների վրա չի տարածվում, որովհետեւ գումար չունեն, որ գնեն թանկացած միս, կարագ: Միայն թե այս տրամաբանությամբ շարժվելու դեպքում պետք է նկատենք` գնաճը բավական շատ կարող է տարածվել հենց Հակոբ Հակոբյանի վրա, քանի որ ինքը բավական մեծահարուստ է:

Թերթը նրա պաշտոնական հայտարարագրից պարզեց, որ պատգամավորն ունի 9 հատ հողամաս,, երեք հատ անհատական բնակելի տուն, երեք հատ հողին ամրակցված անշարժ գույք: Բացի այս՝ ՀՀԿ-ական պատգամավորը չորս ընկերություններում ունի 29 մլն 668 հազար դրամի եւ 1500 ռուսական ռուբլու չափով բաժնետոմս:

Փոխառությունները կազմել են 120 մլն դրամ: Իսկ դրամական միջոցները անցած տարվա դրությամբ կազմել են 57 մլն 920 հազար դրամ, 15 հազար 150 դոլար եւ 20 հազար եվրո: Որպես եկամուտ հայտարարագրել է աշխատավարձը, որը ամսական կազմում է 676 հազար դրամ եւ երկու ընկերությունից ստացած 215 մլն 881 հազար դրամի չափով շահաբաժինը: Այս ամենից հետո զարմանալի չէ, որ գծուծ պատգամավորի համբավ ունեցող օրենսդիրը այդքան անհոգությամբ է խոսում աղքատների մասին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Այս թեմայով