Հակոբ Հակոբյանին հիվանդանոց տեղափոխելու կարիք չկա

shmԱժ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանն առայժմ հիվանդանոց չի տեղափոխվի, այդ թվում` «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Այս մասին «Փաստինֆո»ին հայտնեցին ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչությունից: Հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը մեր հարցին ի պատասխան հայտնեց. «Առայժմ դրա կարիքը չկա»:
Ինչպես արդեն հայտնել ենք, կալանավորված նախկին պատգամավորի առողջական վիճակը վատացել էր: Նրա փաստաբանը հայտնել էր, որ իր պաշտպանյալին անհրաժեշտ է տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, քանի որ, նրա խոսքով, կալանավայրում նրա ապաքինման համար համապատասխան միջոցներ չկան:
Հիշեցնենք` Հակոբ Հակոբյանը կալանավորվել է փետրվարի 4-ին` ապօրինի ձեռնարկատիրություն ծավալելու, հարկերից խուսափելու և դրա արդյունքում պետությանը խոշոր կամ առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու մեղադրանքով:
Դիտվել է 34 անգամ
 


Այս թեմայով