Հակատանկային նռնակի պայթյունից զինծառայող է զոհվել, երկուսը՝ վիրավորվել են

Այսօր ժամը 12:10-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 20-ամյա Հրանտ Խաչատուրի Մանգասարյանը, իսկ զինծառայողներ Գևորգ Վլադիսլավի Հյուսնունցը և Սերգեյ Սևադայի Ալումյանը ստացել են տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ: Այս մասին հայտնում է Լեռային Ղարաբաղի պաշտպանության բանակի լրատվական ծառայությունը, նշելով, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 


Այս թեմայով