Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Հակառակորդն այս գիշեր հրաձգային և հրետանային զինատեսակներից պարբերաբար խախտել է հրադադարի ռեժիմը. ԼՂՀ ՊՆ

Հակառակորդն այս գիշեր հրաձգային և հրետանային զինատեսակներից պարբերաբար խախտել է հրադադարի ռեժիմը. ԼՂՀ ՊՆ

arm143694389055.thumbՂարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից պարբերաբար խախտել հրադադարի պահպանման ռեժիմը.տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Օգոստոսի 4-ին և լույս 5-ի գիշերը, բացի խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից, ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ կիրառել է 60 մմ-անոց (45 արկ) և 82 մմ-անոց (24 արկ) ականանետեր: Ընդհանուր առմամբ նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի  պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ, որի ընթացքում արձակել է շուրջ 3000 կրակոց:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները վստահորեն իրականացրել են իրենց առջև դրված մարտական խնդիրը և պատասխան գործողություններով ճնշել հակառակորդի ակտիվությունը:
Հրադադարի խախտման արդյունքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

Դիտվել է 135 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy