Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Հակառակորդն այս գիշեր ականանետեր և նռնականետեր է կիրառել

Հակառակորդն այս գիշեր ականանետեր և նռնականետեր է կիրառել

sahman5Մարտի 4-ին և լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է նախօրեին արձանագրված լարվածությունը, տեղեկացնում է ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն:
Նշված ժամանակահատվածում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1300 կրակոց:

Բացի վերոնշյալից, շփման գծի հարավային և հյուսիսարևելյան ուղղություններով ադրբեջանական զինուժը կիրառել է 60 և 82 միլիմետրանոց ականանետեր (26 արկ), հյուսիսային ուղղությամբ՝ ՀԱՆ-17 տիպի նռնականետ (2 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերի պատժիչ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է:

Դիտվել է 38 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy