Հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշվել են. ԼՂՀ ՊԲ

 

բանակ

Հոկտեմբերի 23-ին եւ լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ, որոնց ընթացքում կիրառվել են հրետանային զինատեսակներ,այդ թվում՝ TR-107 հրթիռահրետանային կայանք /3արկ/, 60 /39 արկ/ եւ 82 /68 արկ/ միլիմետրանոց ականանետեր, ՌՊԳ-7 /2 արկ/ եւ ՀԱՆ-17 /17արկ/ տիպի նռնականետեր: Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գծի արեւելյան եւ հյուսիսարեւելյան ուղղությամբ:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, ընդհանուր առմամբ, վերոնշված ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 90 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է մոտ 2000 կրակոց:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կանխարգելիչ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշվել են:

Դիտվել է 98 անգամ
 


Այս թեմայով