Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Հակառակորդի կրակոցներից երեկ զոհված 2 զինծառայողներն Արցախից էին

Հակառակորդի կրակոցներից երեկ զոհված 2 զինծառայողներն Արցախից էին

45cae318e9fc29f73b5b920aedcba996Հակառակորդի կողմից ձեռնարկված գործողության արդյունքում սեպտեմբերի 4-ին` ժամը 17:00-ի սահմաններում մարտական խնդիր կատարելու ժամանակ զոհված Մարատ Ռուդոլֆի Խաչանյանը 44 տարեկան էր, իսկ Արման Վաչագանի Ստեփանյանը՝ 34 տարեկան։ SHAMSHYAN.com-ը հայտնում է, որ երկուսն էլ Արցախից են՝ Ստեփանակերտ քաղաքից։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 4-ին` ժամը 17:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից ձեռնարկված գործողության արդյունքում մարտական խնդիր կատարելու ժամանակ զոհվել են պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայողներ Մարատ Ռուդոլֆի Խաչանյանը և Արման Վաչագանի Ստեփանյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Դիտվել է 782 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy