Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Հակառակորդի կրակոցից 20-ամյա զինծառայող է վիրավորվել

Հակառակորդի կրակոցից 20-ամյա զինծառայող է վիրավորվել

զինվոր սահմանՀոկտեմբերի 7-ին` ժամը 08:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Հայկ Լևոնի Համբարձումյանը:
Այս մասին հայտնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
Հաղորդվում է, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Դիտվել է 264 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy