Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել

sahman5Երեկ հայ-ադրբեջանական սահմանին հնչած կրակոցների հետևանքով զոհվել է մեկ պայմանագրային զինծառայող՝ Հայկ Կառլենի Դևոյանը (ծնվել է 1975թ-ին)։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Երեկ երեկոյան հակառակորդը կրկին սկսել է ակտիվ կրակոցներ հատկապես տավուշի հատվածում սահմանի ողջ երկայնքով։ Կրակոցները շարունակվել են մինչև ուշ գիշեր, կրակել են տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից՝ մեծ տրամաչափի գնդացիրներ ու դիպուկահարներ, 60 և 80 տրամաչափի ականանետեր։ Ականանետների արկերը բավականին մեծ քանակ են կազմում։ Երկու քաղաքացիականներ են վիրավորվել»,-ասաց նա։

«Նախորդ երկու օրվա լարվածության ընթացքում հակառակորդը կորուստներ է ունեցել, ինչի մասին նաև գրում են ադրբեջանական կայքերը»,-ասաց նա։

Դիտվել է 286 անգամ
 


Այս թեմայով