Հակառակորդը 60 անգամ կրակել է ՈւՏՅՈՍ տիպի գնդացրից

ՈւՏՅՈՍՀանգստյան օրերին Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 55 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 750 կրակոց, այդ թվում` 60 կրակոց ՈւՏՅՈՍ տիպի խոշոր տրամաչափի գնդացրից:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հիմնականում պահպանել են հրադադարի ռեժիմը և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում», — ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Դիտվել է 84 անգամ
 


Այս թեմայով