Հակառակորդը ռմբակոծել է լրագրողներին տեղափոխող մեքենաները

defaultԱդրբեջանական կողմը, խախտելով միջազգային հումանիտար բոլոր նորմերը, շարունակում է թիրախավորել խաղաղ բնակչությանը եւ իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողներին:

Այսօր՝ ապրիլի 4-ին հակառակորդը ռմբակոծել է մի խումբ լրագրողների տեղափոխող մեքենաները:

Հակառակորդը թիրախ է ընտրել Մատաղիսի դիրքերից վերադարձող լրագրողների մեքենաները, որոնցից մեկում եղել է նաեւ NEWS.am-ի հատուկ թղթակիցը: Վերջինիս խոսքով, ադրբեջանական արկը ընկել է մեքենաներից 20-30 մետր հեռավորության վրա: Բարեբախտաբար, տուժածներ չկան:«Վերադառնում էինք Մատաղիսից: Ամբողջ ընթացքում նորմալ էր, վերադառնալիս, սակայն, հակառակորդը թիրախ էր ընտրել մեր մեքենաները: Միայն Պաշտպանության բանակի շնորհիվ կարողացանք առաջ շարժվել»,- նշեց մեր թղթակիցը:Հիշեցնենք, որ երեկ էլ ադրբեջանական բանակը հրետակոծել էր Մարտակերտը, հրետակոծության տակ էր հայտնվել նաեւ NEWS.am-ի թղթակիցը, որն այլ լրագրողների հետ գտնվում էր Մարտակերտ քաղաքում՝ շփման գծից բավական հեռու:Մեր թղթակցի փոխանցմամբ, ադրբեջանական հրետանին թիրախ էր ընտրել քաղաքի բնակելի թաղամասն ու հատկապես դպրոցի շենքը: Նրա խոսքով, թշնամին կարծես իր հեռահար զենքով փորձում է պատերազմել միայն խաղաղ բնակչության հետ: Արկերից մեկը պայթել էր առաջին գծից բավականին հեռու գտնվող քաղաքում, լրագրողներին մոտ տարածության վրա:

Դիտվել է 2,182 անգամ
 


Այս թեմայով