Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Հակառակորդը պայթեցրել է Չինարիի գազատարը

Հակառակորդը պայթեցրել է Չինարիի գազատարը

73364_2Հակառակորդը ակտիվ կրակոցներ է արձակել Չինարի գյուղի ուղղությամբ:

Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում իրավիճակը վերջին օրերին հանգիստ է եղել. հակառակորդի կողմից գյուղերի ուղղությամբ կրակոցներ չեն հնչել: Այս մասին հաղորդում է «Արցախպրեսս»-ը:

Այսօր՝ հուլիսի 16-ին գործակալոությունը գրել է.

Հուլիսի 8-ի երեկոյան  հակառակորդը ակտիվ կրակոցներ է արձակել Չինարի գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով պայթել է գազատար խողովակը:  Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը նշել է, որ գազատարի պայթյունի հետևանքով տուժածներ չեն եղել, իսկ համայնքի գազամատակարարումը հաջողվել է շատ արագ վերականգնել: «Հուլիսի 8-ի երեկոյան 18:00-ին պայթել է գազատարը, իսկ հուլիսի 9-ի առավոտյան 05:00-ին գազամատակարարումը վերականգնել ենք: Վերջին օրերին իրավիճակը հանգիստ է, գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել»,- ասաց Սաղոյանը:

Ներքին Կարմիրաղբյուր համայնքի ղեկավար Սամվել Կամենդանտյանն էլ նշեց, որ իրավիճակը սահմանին հանգիստ է. գյուղի ուղղությամբ վերջին օրերին կրակոցներ չեն եղել: «Չգիտեմ՝ դիրքերում ինչ վիճակ է, սակայն գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել»,- նշեց նա:

Սահմանամերձ Այգեպար համայնքում էլ իրավիճակը հանդարտ է: Համայնքի ղեկավար Անդրանիկ Այդինյանը նույնպես փաստեց, որ հակառակորդի կողմից ակտիվություն չի նկատվում. իրավիճակը հանգիստ է, կրակոցներ գյուղի ուղղությամբ չկան:

Դիտվել է 893 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy