Հակառակորդը շփման գծում հայ դիրքապահների ուղղությամբ կրակել է դիպուկահար զենքերից

zinvor-sahmanՀուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 23 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 170 կրակոց, այդ թվում դիպուկահար զենքերից շուրջ 35 անգամ:

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը,  ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

 

Դիտվել է 63 անգամ
 


Այս թեմայով