Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Հակառակորդը հայկական դիրքերի վրա կրակել է 60 միլիմետրանոց ականանետից

Հակառակորդը հայկական դիրքերի վրա կրակել է 60 միլիմետրանոց ականանետից

akanՀուլիսի 28-ի լույս 29-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ակնա) ուղղությամբ հակառակորդը, բացի տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է նաև 60 միլիմետրանոց ականանետից, հայկական դիրքերի վրա արձակելով 2 արկ, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Ընդհանուր առմամբ, նշված ժամանակահատվածում, ադրբեջանական զինուժը ղարաբաղյան առաջապահ ստորաբաժանումների ուղղությամբ արձակել է շուրջ 600 կրակոց:


Հակառակորդի կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում ղարաբաղյան զինուժը կորուստներ չի կրել: Պաշտպանության բանակի առաջապահ ուժերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և հակաքայլերի դիմել խիստ անհրաժեշտության դեպքում: Շփման գծի ողջ երկայնքով հայկական ստորաբաժանումները շարունակում են վստահորեն վերահսկել իրավիճակը:

Դիտվել է 59 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy