Հակառակորդը կրակ է բացել Բարեկամավան գյուղի դպրոցի ուղղությամբ

krakocՏավուշի մարզի Բարեկամավան գյուղում հակառակորդը կրակ է բացել նախկին գյուղապետի անասնագոմի եւ դպրոցի ուղղութամբ:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Բարեկամավան գյուղի գյուղապետ  Գագիկ Աբազյանը: «Թեեւ դպրոցում դասեր են ընթանալիս եղել, բայց, բարեբախատաբար, ուսուցիչներն ու աշակերտները արագ են կողմնորոշվել եւ կարողացել են պաշտպանվել կրակահերթից:  Փառք Աստծո երկու դեպքով էլ վիրավորներ չկան: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին, դրանից հետո դեռ կրակոցներ չեն եղել»,- ավելացրել է գյուղապետը: Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Դիտվել է 64 անգամ
 


Այս թեմայով