Home » ՊԱՏԱՀԱՐ » Հակառակորդը կրակել է սահմանամերձ գյուղերի ուղղությամբ

Հակառակորդը կրակել է սահմանամերձ գյուղերի ուղղությամբ

231602471383141352Այսօր՝ կեսօրին, հակառակորդը կրակել է Տավուշի մարզի սահմանամերձ Դովեղ և Բարեկամավան գյուղերի ուղղությամբ:

Այս լուրը ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին Դովեղ և Բարեկամավան համայքների ղեկավարներ Սամվել Գորգինյանը և Գագիկ Աբազյանը:

Գյուղապետերը նշեցին, որ կրակոցները հնչել են մոտավորապես ժամը 13: 30-14:30-ն ընկած ժամանակահատվածում, տուժածներ բարեբախտաբար չկան:

Որոշ աղբյուրների համաձայն՝ այսօր հակառակորդը կրակ է բացել նաև Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածի ուղղությամբ:

Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում հերքեց այս լուրը՝ նշելով, որ ճանապարհի ուղղությամբ չեն կրակել: Սակայն, քանի որ կրակոցներ են հնչել Դովեղ և Բարեկամավան գյուղերի ուղղությամբ, անվտանգության նկատառումներից ելնելով՝ ժամանակավորես փակվել է Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը: Փոխարենը երթևեկելի է Ոսկեպար-Բաղանիս ռեզերվային ճանապարհը:

Դիտվել է 56 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy