Հակառակորդը կրակել է ականանետից և նռնականետից

սահմանՄարտի 30-ին և լույս 31-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում,հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 800 կրակոց, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ (5 արկ), արևելյան ուղղությամբ՝ ՀԱՆ-17 տիպի նռնականետ (10 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն:

Դիտվել է 33 անգամ
 


Այս թեմայով