Հակառակորդը կիրառել է նաև ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանք

ZU-23-2Հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ օգտագործելով զենիթային կայանքներ և տարբեր տրամաչափի ականանետեր:

Դեկտեմբերի 10-ին և լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 130 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,ինչպես նաև 60 /55 արկ/, 82 /36 արկ/ միլիմետրանոցականանետերից և ՀԱՆ-17 /84 արկ/ տիպինռնականետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1100 կրակոց: Հակառակորդըկիրառել է նաև ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանք /1 արկ/:

ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Դիտվել է 118 անգամ
 


Այս թեմայով