Հակառակորդը կիրառել ականանետ

սահմանԱպրիլի 20-ի լույս 21-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել: Առաջնային գծի ողջ երկայնքով, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 70 անգամ:

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություը, առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հարավարևելյան (Հադրութ), արևելյան (Ակնա) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով:

Հյուսիսարևելյան ուղղությամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ) և ՀԱՆ-17 տիպի նռնականետ (2 արկ):

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները վերահսկում են իրենց վստահված պետական սահմանը և դիմում առաջնագծում իրադրության զարգացմանը համահունչ գործողությունների:

 


Այս թեմայով