Հակառակորդը այս գիշեր կիրառել է ականանետ ու նռնականետ

banakՀունվարի 26-ին եւ լույս 27-ի գիշերը  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 350 կրակոց:

Շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ 82 միլիմետրանոց ականանետ /3 արկ/ եւ ՌՊԳ-7 տիպի նռնականետ /1 արկ/:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են իրադրությանն առաջնային գծում եւ պատասխան գործողությունների դիմում միայն խիստ անհրաժեշտության դեպքում

Դիտվել է 81 անգամ
 


Այս թեմայով