«Հակաճգնաժամային համակարգող խորհուրդը» դադարեցնում է իր աշխատանքը. Ալբերտ Բաղդասարյան

10802013_790560081033123_779450855031382847_n«Համակարգող Խորհուրդը, որի անդամն եմ նաև ես, հայտարարել է իր գործունեության դադարեցման մասին, ելնելով այն բանից, որ մեծ մասը՝ նաև Ալեք Ենիգոմշյանը, կալանված կամ ձերբակալված են, մի մասն էլ ինչ-ինչ պատճառներով ի վիճակի չեն շարունակել իրենց գործունեությունը»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հակաճգնաժամային համակարգող» խորհրդի անդամ Ալբետ Բաղդասրյանը:

«Սասնա ծռերից Վարուժան Ավետիսյանի հայտարարած վստահության արժանի գործիչները ձերբակալված են: Ձերբակալված է նաև վստահության աղբյուր Ալեք Ենիգոմշյանը:
Ուստի համարում եմ աննպատակահարմար, ոչ արդյունավետ ու նաև անօգտակար՝ իմ կողմից Սասնա ծռերի գործողությունով պայմանավորված Շարժումը կոորդինացնող Խորհրդի անունից գործելը:
Կրկին անգամ դիմում եմ հանրային վստահություն ունեցով անձանց, այդ թվում նաև պատգամավորների.- ստանձնել ստեղծված Շարժման առաջնորդումը, չթողնել Սասնա ծռերին միայնակ:
Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ իմ հնարավորությունների չափով օգտակար լինել Շարժմանն ու Հայաստան Պետության վերակերտման պայքարին:
Ալբերտ Բաղդասարյան: 31. 07:2016թ. Ժամը 7:10»,- եզրափակել է նա:

 


Այս թեմայով