Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Թարմացվող. Հալաբյան փողոցում ավտոբուս է պայթել. կան վիրավորներ

Թարմացվող. Հալաբյան փողոցում ավտոբուս է պայթել. կան վիրավորներ

ss2_640x420Ապրիլի 25-ին, ժամը 21.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ ավտոբուսում տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և երկու մարտական հաշվարկ:

Դեպքի վայրում են նաև ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ԱԻ նախարար Ա. Երիցյանը, ՓԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը, ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Ա. Ցոլակյանը, ԵՓՎ պետ, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը և ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը:

Պայթյունը տեղի է ունեցել 63 համարի 4829 Տ համարանիշի «Բոգդան» ավտոբուսում: «Բոգդան» մակնիշի այդ ավտոբուսները գազով չեն աշխատում, այլ դիզվառելիքով: Նախնական տեղեկություններով արդեն կա 1 զոհ և 6 վիրավոր։: Տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ:

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը քիչ առաջ դեպքի վայր են ժամանել նաև Երևանի ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալ Հունան Պողոսյանը, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ,ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, նրա տեղակալ, գեներալ-մայոր Վահագն Հարությունյանը, Երևանի ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը, ոստիկանության փորձաքրեագետներ ու ԱԱԾ-ի մեծ թվով աշխատակիցներ: ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյան ու ԱԻ նախարար Ա. Երիցյանը մեկնեցին հիվանդանոց, որետեղ, ըստ նախնական տեղեկություների` 10-ից ավելի տուժածներ կան, որոնիցի մեծ մասի վիճակը ծայրահեղ ծանր է: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, վիրավորների ինքնությունը:

Ժամը 23.56-ի դրությամբ կան 6 տուժած՝ Հասմիկ Սուրենի Մելքոնյան (ծնվ. 1963 թ.), Անուշ Արշալույսի Եղիկյան (ծնվ. 1979 թ.), Հարություն Նազարի Թերզյան (ծնվ. 1971 թ.), Էդգար Արայիկի Գասպարյան (ծնվ. 2002 թ.), Անահիտ Սարգսի Միքայելյան (ծնվ. 2001 թ.), Ռոլանդ Սուրենի Խոջայան (ծնվ. 2001թ.) և 1 զոհ, որի ինքնությունը ճշտվում է:

Տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները Էդգար Արայիկի Գասպարյանի և Ռոլանդ Սուրենի Խոջայանի առողջական վիիճակը գնահատել են ծանր, Անահիտ Սարգսի Միքայելյանինը՝ բավարար, իսկ մյուսներինը` միջին ծանրության:

ՈւՂԻՂ

f1437dafe40d231d097f9fee1f5e5462

^A991785DB5178A9E3284C297E3A8B8888ABF33CAB2E844DA40^pimgpsh_fullsize_distr-540x304

d3c974da69039d9273dc746ff2f37041^E37E7042CDDEF426C056B111ADA7184182D9B4DE30CFF4CDF7^pimgpsh_fullsize_distr-540x304
b22920143f42595207f3cc9bdf143ae0
721bb1d99b555efa39dd3a68325dbf1d
4e0cec00e28544291db238fea7c7c312

Դիտվել է 1,328 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy