Հալաբյան եւ Արզումանյան փողոցների խաչմերուկում երթեւեկությունը այս պահից եւ վաղը երկկողմանի կդադարեցվի

b22920143f42595207f3cc9bdf143ae0Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի պատճառների մասին դեռ վաղ է որեւէ բան ասել։ Այդ մասին ասել է ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

Նրա խոսքով, Հալաբյան եւ Արզումանյան փողոցների խաչմերուկում երթեւեկությունը այս պահից եւ վաղը երկկողմանի կդադարեցվի։

ԱԻՆ տվյալներով, թիվ 63 երթուղուն պատկանող «Bogdan» մակնիշի 4829Տ պ/հ ավտոբուսում տեղի է ունեցել պայթյուն։ Ժամը 23.56-ի դրությամբ կան 6 տուժած՝ Հասմիկ Սուրենի Մելքոնյան (ծնվ. 1963 թ.), Անուշ Արշալույսի Եղիկյան (ծնվ. 1979 թ.), Հարություն Նազարի Թերզյան (ծնվ. 1971 թ.), Էդգար Արայիկի Գասպարյան (ծնվ. 2002 թ.), Անահիտ Սարգսի Միքայելյան (ծնվ. 2001 թ.), Ռոլանդ Սուրենի Խոջայան (ծնվ. 2001թ.) եւ 1 զոհ, որի ինքնությունը ճշտվում է:

Տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները Էդգար Արայիկի Գասպարյանի եւ Ռոլանդ Սուրենի Խոջայանի առողջական վիիճակը գնահատել են ծանր, Անահիտ Սարգսի Միքայելյանինը՝ բավարար, իսկ մյուսներինը` միջին ծանրության:

f1437dafe40d231d097f9fee1f5e5462 4e0cec00e28544291db238fea7c7c312 b22920143f42595207f3cc9bdf143ae0 ^E37E7042CDDEF426C056B111ADA7184182D9B4DE30CFF4CDF7^pimgpsh_fullsize_distr-540x304 721bb1d99b555efa39dd3a68325dbf1d ss2_640x420

Դիտվել է 170 անգամ
 


Այս թեմայով