Կ. Կարապետյանը` իր առաջին փոխվարչապետ լինելու մասին

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանի` Լիբանան այցի ժամանակ վերջինս հայտարարել է, որ ունենալու ենք զարգացող երկիր, լավ բիզնես միջավայր կա, լիբանանահայ գործարարները կարող են գալ ներդրում կատարել, սակայն ըստ Մարուքյանի մի խնդիր կա` Հայաստանում այսօր փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները շնչահեղձ են լինում՝ «Հարյուրավոր բիզնեսներ փակվում են»:

 «Գիտեմ դեպք, որ միջազգային դատարան են ուզում դիմել Հայաստանում ներդրողին «քցելու» համար: Այս ֆոնին ինչպե՞ս եք պատկերացնում ներդրումներ բերելը»,-վարչապետին հարցրեց Մարուքյանը:

«Մենք չենք ասում՝ մեր բոլոր խնդիրները լուծել ենք: Ինչ վերաբերում է փոքր և միջին բիզնեսի շնչահեղձ լինելուն, ապա վիճակագրությունը ցույց է տալիս՝ դրանք աճել են, և մենք կառավարությունով ռեգուլյար բիզնես պայմանների լավացման ու հեշտացման վրա աշխատում ենք, հստակ գիտենք՝ ինչ ենք փոխել, փոխածի որ մասն է բերել տնտեսկան աճին և ես հավատաց եմ, որ ցանկացած սփյուռքահայ կարող է մաս կազմել մեր երկրի զարգացմանը», — պատասխանեց Կ. Կարապետյանը:

Անդրադառնալով վարչապետի փոփոխության մասին խնդրին` Կ.Կարապետյանը նշեց, որ իրենց խնդիրն է, որ անձից կախված չլինի բիզնեսը, և սպասումները չպակասեն, բայց մարդիկ կան, որ դրան արձագանքում են:

Է.Մարուքյանը հիշեցրեց, որ Կարապետյանն ասել էր, որ պատրաստ է վարչապետ աշխատել, բայց հիմա առաջին փոխվարչապետ է աշխատելու, արդյոք պատրա՞ստ է դրան:

«Բայց դրա քննարկումը եղե՞լ է, որ ասեմ պատրաստ եմ, թե չէ: Հարց եք տվել՝ պատասխանել եմ, ասել եմ՝ հա: Էդ քննարկումը դեռ չկա»,-պատգամավորի հարցին ի պատասխան ասաց Կ. Կարապետյանը:

 

Այս թեմայով