Կրքերը Հրազդանում թեժանում են

sasun«Կրքերը Հրազդանում թեժանում են։ Քաղաքապետի ընտրությունը բոլոր մասնակիցների համար յուրօրինակ ռազմավարական փորձարկում է՝ ծառուկյանական մարզում առաջիկա ընտրությունների հավանական սցենարը փորձարկելու, ձայներ բերելու առումով։ Թեև լուրեր շրջանառվեցին, թե Սերժ Սարգսյանը գործող քաղաքապետ Արամ Դանիելյանին «դաբրո» չի տվել, և անգամ մտադրություն կար այլ անձի առաջադրել, բայց թեկնածու չգտնվեց։ Իշխանությունը հիմա ամեն ինչ անելու է, որ չպարտվի, քանի որ Սասուն Միքայելյանի թիմը մարտական է տրամադրված։ Թերևս դա է պատճառը, որ լուրեր են շրջանառվում, թե Սասունի համար քաղաքապետի պոստը միջանկյալ է լինելու, հետագայում նա հրաժարական է տալու և պատգամավոր դառնա։ Հիշեցնենք՝ Հրազդանի քաղաքապետ ՀՀԿ-ական Սասուն Միքայելյանը 1999-ի Աժ ընտրություններից հետո հրաժարական տվեց և դարձավ Աժ պատգամավոր»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ <Հրապարակ>թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 60 անգամ
 


Այս թեմայով